20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Այսօր Թուրքիան կանխատեսելի հարևան չէ» (տեսանյութ)

«Օրեր առաջ նախագահն էլ էր անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի դերին, սառեցված կոնֆլիկտներին, սահմաններին, և, բնականաբար Լավորվն էլ իր դիրքորշումն է արտահայտել: Նոր բան չկար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այսօր արված հայտարարություններից ՀՀ-ի ու Թուրքիայի հարաբերությունների և սահմանի բացման վերաբերյալ:

«Մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողննակից ենք, ունենալ կանխատեսելի հարևան ու նրա հետ ավելի երկաաժամկետ հարաբերություններ կառուցել, միայն մեր շահերից է բխում, բայց այսօր մեզ համար Թուրքիան կանխատեսելի չէ, քանի չի վավերացնում արձանագրություններն առանց նախապայմանների, զարգացում չի կարող լինել»,-հավելեց Է. Շարմազանովը: Նա հայտարարեց՝ մենք որևէ պետության հետ պատրաստ չենք ազգային արժանապատվության հաշվին հարաբերություններ կարգավորել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ