Վարչապետը հայտարարել էր,նավթի որակը վատն է. Նախարարը մեկնաբանեց/տեսանյութ/
«Նավթամթերքների ստուգումը կապված է անցյալ տարի Արցախում վառելիքի հետ կապված վարչապետ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության հետ»,- այս մասին մարտի 16-ին ՀՀ կառավարության նիստից հետո,անդրադառնալով ներկրելիս եւ բաշխելիս Հայաստանում նավթամթերքի որակը ստուգելու վարչապետի հանձնարարականին, ասաց Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Կարայանը նշել է, որ այլ երկրներից ներկրելիս Եվրոպական Միությունը որպես հիմք է ընդունում որակի նրանց վկայագիրը։ Երրորդ երկրներից ներկրման դեպքում կրկնակի ստուգում է իրականացվում։
Նշենք, որ փետրվարի վերջին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոք է հայտնել, որ տեղի ընկերություններից մեկին մաքսայինում թույլ չեն տվել Իրանից նավթ ներկրել։ Ի պատասխան՝ վարչպատեն ասել է, որ պատճառը նավթամթերքի որակն է։ Դրանից հետո նա նաեւ հայտարարել է, որ նման խնդիրներ են նաեւ ծագել 2016-ին Արցախում ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական տեխնիկան լիցքավորելիս։