Միջադեպ Երևանում. հարձակվել են «Ելք»-ի անդամների ու լրագրողների վրա
1in.am-ը գրում է.
Այսօր Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև:
Նիկոլ Փաշինյանին արգելում էին մուտք գործել սպորտդպրոց, մինչդեռ սպորտդպրոցի միջանցքում՝ մուտքի մոտ ԱԺ պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի նկարն էր, որը դպրոցի տեխնիկական աշխատողները փորձեցին արագ թաքցնել և տեսնելով, որ լրագրողները փորձում են ֆիքսել, հայհոյանքներ տալով ու սպառնալով հարձակվեցին նրանց և «Ելք»-ի անդամների վրա: