«ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում պարծենկոտություն չկա» /տեսանյութ/
«Ես որևէ կուսակցության անդամ չեմ ու չկամ որևէ կուսակցության ընտրական ցուցակում, ուստի քաղաքական գնահատականներ չեմ տա, և, իկարկե, կտամ քաղաքագիտական գնահաականներ: «Ծառուկան», «ՕՐՕ» դաշինքները և ՀՎԿ-ն իրենց ծրագրերում պարզեցման են ձգտել, փորձել են ցույց տալ՝ ինչ քայլեր են ձեռնարկելու: «Ծառուկյան» դաշինքն, օրինակ, երկար-բարակ չի բացատրում՝ ինչ ծրագրեր է իրականացնելու. պարզապես հստակ կետերով ցույց է տալիս, թե ինչ քայլեր է ձեռնարկելու իշխանության գալու պարագայում: Ահա այպիսի առաջարկներ, կետեր է ներկայացնում նաև «ՕՐՕ» դաշինքը», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:
Վերջինս շեշտեց՝ «Ելք» դաշինքի ծրագրերն աչքի են ընկնում. այս դաշինքի ծրագրային դրույթներում կան այնպիսի կետեր, առաջարկներ, որպիսիք չկան մյուս կուսակցությունների ծրագերում:
«Այն միակ քաղաքական դաշինքն է, որ, օրինակ, առաջարկում է կազմակերպել մեծ հայրենադարձություն: Առաջարկվում է խորհրդարանի նոր պալատ ստեղծել, որում ակտիվ մասնակցություն կունենա սփյուռքը», – նշեց քաղաքագետը:
Ցանկանալով անդրադառնալ «Կոմունիստական» կուսակցության ծրագրին՝ քաղաքագետը նշեց. «Կոմունիստների ծրագիրը համացանցում չգտանք»:
ՀՀԿ-ի ծրագրին անդրադառնալով՝ քաղաքագետը շեշտեց՝ մի կարևոր ու դրական բան է նկատել. ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում պարծենկոտություն չկա:
«ՀՀԿ-ն նույնիսկ փորձում է ախտորոշում անել, ցույց տալ՝ ինչին չեն կարողացել հասնել, որտեղ են թերացել», – ընդգծեց քաղաքագետը: