04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Ծառուկյան» դաշինքի հաղթանակի գրավականը /տեսանյութ/

 «Մեր ծրագրային դրույթները իրենց մեջ իրատեսություն են պարունակում, որը լավատեսություն չէ, այլ իրատեսություն»,- այսօր՝ մարտի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը:

Էնֆիաջյանը  ընդգծեց, որ իրենց  դաշինքի հաջողելու դեպքում՝ հաջողում է հայ մարդը: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը ընդգծեց, որ իրենց համար հատկապես կարևոր է սահմանային համայնքներում ապրող բնակչության խնդիրները. «Մեր համար շփման գծում գտնվող , սահմանամերձ համայնքները շատ կարևոր են: Այդ պատճառով էլ  մեր քարոզարշավը  սկսեցինք Տավուշի մարզից: Սա այն պահն է, երբ ասում են, որ հայրենիքը սկսում է սահմանից»:

Անդրադառնալով հարցին`  որ կուսակցությունը կամ դաշինքը կարող է մրցակից համարվել իրենց, Վահե Էնֆիաջյանը արձագանքեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ էլ մրցակից է , բայց պետք է մինյանց հանդեպ հարգանք ունենալ»,-ընդգծեց Էնֆիաջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ