19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ոստիկանները ջրի շիթեր են արձակել հարսանիքի մասնակիցների վրա /ֆոտո/

Ստամբուլի իրավապահ մարմինները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Գեզի զբոսայգում ընթացող հարսանեկան արարողության մասնակիցներին:

Ինչպես տեղեկացնում է “Associated Press”-ը, երիտասարդները ծանոթացել են զբոսայգու պաշտպանությանն ուղղված ցույցերի ժամանակ, այդ պատճառվ էլ որոշել են իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել հենց Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում: Սակայն նրանք չեն կարողացել իրականացնել իրենց ցանկությունը, քանի որ ոստիկանները ոչ միայն ցուցարարների վրա են ջրի շիթեր բաց թողել, այլ նաեւ հարսնացուի եւ փեսացուի վրա: Հարսանիքին ներկա է գտնվել մի քանի 100 մարդ, տուժածների մասին տեղեկություն չկա:

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ վերջին անգամ Ստամբուլում մեկ շաբաթ առաջ էին տեղի ունեցել, երբ ճարտարապետների եւ ինժեներների պրոֆմիությունների միասնական ակցիային ոստիկանները ցրել էին ոչ միայն ջրցան մեքենաներով,. այլ նաեւ արցունքաբեր գազ կիրառելով: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ