26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով է սահմանում «խաղի կանոնները». բանավեճը «թեժացավ» (տեսանյութ)

«Քարոզարշավ գոյութուն չունի, առք ու վաճառքն սկսված է, գոյություն ունի քարոզարշավի իմիտացիա, շատ քիչ քաղաքական ուժեր են, որ հանդիպում են, ծրագրեր են ներկայացնում, իսկ մենք ունենում ենք բազմանդամ հավաքներ, ինքնաբուխ են հավաքները, և պատահական չէ, որ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայում են՝ ուղղակի փրկեք, միայն հույսը դուք եք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված Լյովա Խաչատրյանը:

ՀՅԴ-ի տարածքային ցուցակով առաջադրված Բագրատ Եսայանն էլ նշեց, որ ամեն մեկը ներկայանում է իր ուժերի ներածին չափով, իսկ ինչու հենց Դաշնակցությանը, որովհետև մի քանի անգամ ասել են, որ եթե կա քաղաքական մի ուժ, դա ՀՅԴ-ն է: Միաժամանակ նա համամիտ է, որ դեռևս ժոովուրդը չի գնում հենց գաղափարի հետևից. «Ես հույս ունեմ, որ մյուս ընտրություններն ավելի քաղաքականցված կլինեն, գաղափարական ու ծրագրային կլինեն»:

Լ. Խաչատրյանն ամեն դեպքում չհամաձայնեց՝ նշելով, որ ուզում էին, որ լինի լավ, ստացվեց` ինչպես միշտ, և հիմա վստահ է՝ ունենալու ենք ոչ լեգիտիմ խորհրդարան: ՀՅԴ-ականը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչու են մասնակցում. «Որովհետև խաղի կանոններն են այդպիսին»: Henaran.am-ի հարցին, թե ով է սահմանում խաղի կանոնները, ԲՀԿ-ականն արձագանքեց.

«Խաղի կանոնները սահմանել է ընտրական օրենսգիրքը»: Պատգամավորը հայտարարեց, որ անձամբ ինքը դեմ է եղել այս ընտրական օրենսգրքին: Մեր դիտարկմանը, որ ԸՕ-ն ընդունվել է կոնսենսուսով,  արձագանքեց, որ ինքն իր մասով կարող է ասել, որ միշտ էլ դեմ է արտահայտվել, իսկ ԲՀԿ-ի վերաբերյալ նկատեց, որ քաղաքական որոշում չի եղել ԸՕ-ի վերաբերյալ:

Ամեն դեպքում Լ. Խաչատրյանը հույս ունի, որ հաղթելու են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ