Հայաստանը հետեւողականորեն ամրապնդում է սեփական պաշտպանությունը․ ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հայկական եւ ռուսական կողմերը պետք է քննարկեն Գյումրիում համատեղ ռազմա-արդյունաբերական համալիրի ստեղծումը։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետեւողականորեն ամրապնդում է սեփական պաշտպանությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Այս առումով նա նշել է Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի ստեղծումը։
«Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության համար նշանակալի էր 2013 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ այցը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա, որտեղ քննարկվեցին դրա ռազմատեխնիկական արդիականացման խնդիրները: Դրանց լուծման համար նպատակահարմար է Գյումրիում համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիրի նախագծի ստեղծման շահագրգռված քննարկումը հայկական եւ ռուսական կողմերի միջեւ»,- ասել է նա։