Ինչ ունի Սասուն Միքայելյանը Սեյրան Օհանյանի հետ (տեսանյութ)
«Ելք» դաշինքի անդամ, «Քաաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կոչ է անում իրենց դաշինքն ընտրել՝ հաշվի առնելով իրենց այս վերջին տարիների գործունեությունը:
«Դաշինքի այն ներկայացուցիչները, որ ճանաչված են ժողովրդի կողմից, երբեք չեն խաբել ձեզ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միքայելյանը: Քարոզարշավի ընթացքը նա գնահատեց նորմալ:
Henaran.am-ի հարցին` ինչպես կգնահատի ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի քայլը, ով մի քանի օր առաջ Հրազդանում այցելել էր Սասուն Միքայելյանի շտաբ, թեկուզև վերջինս տեղում չէր, նախկին ազատամարտիկը պատասխանեց. «Սեյրան Օհանյանն իմ մարտական ընկերն է, ես էլ եթե լինեի ինչ-որ տեղ, կգնայի նրա շտաբ, որովհետև մենք իրար հետ երկար ճանապարհ ենք անցել, նաև շատ մարդկանց հետ, որոնց հետ իմ հարաբերությունները կպահեմ անկախ քաղաքական հայացքներից»: Դիտարկմանը, թե երբ ինքը կալանավայրում էր, Ս. Օհանյանը նույնիսկ նրան չի այցելել, արդյոք վիրավորվածություն չկա, Ս. Միքայելյանն արձագանքեց.
«Ինձ մոտ ոչ մի վերաբերմունք չկա, երբ ես կանալավայրում էի, իմ տղան ավարտել է ինստիտուտը, որդուս տարել են բանակ, ու Սեյրան Օհանյանը շատ նորմալ է պահել իրեն նրա հանդեպ, մենք քաղաքական հայացքներով չենք ժամանակի ընթացքում մտերմացել, մարտի դաշտում ենք մտերմացել»:
https://www.youtube.com/watch?v=lhD-wOTCriw&feature=youtu.be