ՀՀԿ-ն առաջադրել է «լռության ուխտավորներին». Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/
Քիչ առաջ «Ելք» դաշինքը իր նախընտրական քարոզարշավը սկսեց Երևանի Մալաթիա- Սեբաստիա համայնքից: Այստեղ են այստեղ առաջադրված թեկնածուները, «Ելք»-ի անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Քարոզարշավն, ինչպես միշտ, սկսվեց փողոցներից՝ բուկլետներ բաժանելով: «Ելք»-ի անդամները զրուցում են քաղաքացիների հետ՝ կրկնելով՝ «Ելք կա»:
Բակերում կանգնելով՝ Ն. Փաշինյանը հայտարարում է՝ ՀՀԿ-ն այս ընտրություններում առաջադրել է այնպիսի թեկնածուների, որոնց կարելի է անվանել «լռության ուխտավորներ», քանի որ նրանցից շատերը ոչ մի հարցի մասին ԱԺ-ում չեն բարձրաձայնել, ելույթներ չեն ունեցել, անգամ չգիտեն՝ ինչպես սեղմել կոճակը՝ ելույթ ունենալուց առաջ:
Նա կոչ արեց չհուսահատվել, քանի որ ելք կա ու հորդորեց ընտրել հենց առաջին համարին, որը «Ելք » դաշինքն է : Իսկ անցորդներից մեկը՝ մի կին Փաշինյանին ասաց՝ ոչ ոքի չի հավատում, քանի որ ընդհանուր քաղաքական համակարգը պիտի փոխվի. անձերի փոփոխությամբ՝ խնդիրը չի լուծվի: Փաշինյանն իր հերթին ասաց, որ ամեն քաղաքացի առաջինն ինքն իրեն պիտի վստահի ու հավատա: