07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԼՂ հակամարտության սրացումը ձեռնտու չէ Ռուսաստանին

Ռուսաստանին ձեռնտու չէ ԼՂ հակամարտության սրացումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Ռուսաստանը կմիջամտի, սակայն ռազմական  միջամտություն չի դիմի, մինչև այդ լոկալ հիմնախնդիրը չլուծվի։

«Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝  փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը իրավիճակին:  Այստեղ դրականն այն է, որ ոչ մի արտաքին ուժի անհրաժեշտ չէ, որ հիմնախնդրի շուրջ լարվածություն լինի, տարբեր պատճառներով: Ռուսաստանի համար այն ծայրահեղ վտանգավոր և ոչ անհրաժեշտ, խանգարող կոնֆլիկտ է: Ռուսաստանը գերտերություն է, ունի շահերի բարդ խումբը: ԱՄՆ-ին էլ լարվածության ստեղծումը ձեռնտու չէ, նա զբաղված է այլ հարցերով: Թուրքիան ևս ունի շատ այլ խնդիրներ, որոնք ավելի կարևոր են նրա համար»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ