25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառվում են մանր ու մեծ վրեժխնդրության ձևերը» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան  Շիրխանյանի գործով վերջին իրադարձությունները: 
 Փաստաբանը նշեց՝ մինչ լրագրողների հետ  հանդիպմանը գալը՝ տեսնվել է Շիրխանյանի հետ:

«Մինչև փետրվարի քսաներկուսը մեր կառավարությունը ժամանակ էր տվել Եվրադատարանը, որպեսզի պատասխան տրվի  Շիրխանյանի առողջության  վերաբերյալ: Ամսի քսաներկուսին էլ պատասխան է տրվել Եվրադատարանին, որ Ծիրխանյանը հիվանդանոց կտողափոխվի ու  կստանա բուժում», – նշեց փաստաբանը:

Վերջինս շեշտեց՝ ութ օր անց Շիրխանյանին դուրս գրեցին հիվանդանոցից: Ըստ փաստաբանի՝ Վահան Շիրխանյանը հիվանդանոց էր տեղափոխվել միայն նրա համար, որ Եվրադատարանին ցույց տան, որ կառավարությունը գործ է անում:

«Պարոն Շիրխանյանին ու իր պաշտպանին իր բժշկական քարտը չէին տրամադրում, իսկ բժշկական քարտում գրված էր ամենակարևոր տեղեկատվությունը: Երբ դատարանին միջնորդեցինք, որ մեզ տան այդ քարտը, քրեակատարողական հիմնարկն անգամ դատարանին չտրամադրեց այդ քարտը: Արդյունքում հաջորդ քայլը եղավ այն, որ եվրադատարանը պահանջեց այդ քարտը: Բայց Եվրադատարանին էլ այստեղից տրամադրեցին ոչ ամբողջական տեղեկատվություն», – նշեց փաստաբանը:

Վերջինս ընդգծեց  Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառվում են մանր ու մեծ վրեժխնդրության ձևերը: 
Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ