Մեծագործությունից մինչև ծիծաղելին կես քայլ է (տեսանյութ)
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով` մարդը, հնարավոր է, որ իր գործունեության ընթացքում դիրքորոշում փոխի, կանգնի, ասի` հերիք է սխալներ թույլ տամ, վերադառնամ դեպի ժողովուրդ: «Սա նորմալ բան է, եթե իհարկե մարդը չի փոխում իր դիրքորոշումը շահ ստանալու համար, ոչ թե նյութապաշտության համար»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպս է վերաբերում նրան, որ իրենց նախկին դաշնակից, աջակից Ռազմիկ Պետրոսյանն այժմ միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ու առաջադրվել է հենց նույն ընտրատարածքում` Արագածոտնում:
Ըստ Վ. Մալխասյանի` եթե պետական պաշտոնյան հետ է դառնում դեպի ժողովուորդը, առաջին հերթին պետք է բացատրություն ու գնահատական տա իր հետագծին և նե8ողություն խնդրի ժողովրդից իր թույլ տված սխալների համար: «Մեր ժողովուրդը շատ մածոհոգի է, ու, հնարավոր է, ների»,-նկատեց նա:
Նա հիշեցրեց, որ Վարդան Օսկանյանն էլ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ դեռ Արտաքին գործերի նախարար էր, ու իր մեղքն էլ կա այդ ամենում: Նա էլ, Սեյրան Օհանյանն էլ ներողություն պիտի խնդրեն:
Իսկ ինչ վերաբերում է Ռազմիկ Պետրոսյանին, ապա Վարդան Մալխասյանն ընգծեց, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր ուղին:
«Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ճանապարհը, բայց մի բան կա` մեծագործությունից մինչև ծիծաղելին կես քայլ է…»:
Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում: