24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում նկատվող դրական միտումների զարգացման ուղղությամբ ջանքերը կշարունակվեն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 18-ին ԱԳՆ նիստերի դահլիճում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն՝ նախարար Կարեն Միրզոյանի, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար աշխատակիցների եւ արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության նախագահի կողմից արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրների լուծման ընթացքը: Նշվել է վերջերս ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում նկատվող դրական միտումների զարգացման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը: Նախարարությունը կշարունակի նաեւ աշխատանքն ուղղված բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ կարգավորման փիլիսոփայության շուրջ կարծիքների փոխանակումից մինչեւ կոնկրետ քայլերի եւ պայմանավորվածությունների մշակումն ու իրագործումը, ԼՂՀ լիարժեք մասնակցության ապահովմանը:

Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են տարբեր երկրների եւ հայկական սփյուռքի հետ երկկողմ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ Արցախի եւ ղարաբաղյան խնդրի մասին միջազգային հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու ուղղությամբ գործունեության ակտիվացման կարեւորությունը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

 

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ