25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անուղղակի կերպով այս պահին ընտրում ենք վարչապետ. Բաբկեն Պիպոյան/տեսանյութ/

« Հիմնական անհանգստությունը, որը կա մեր սպառողների`  ընտրողների մոտ դա ռեյտինգային ընտրակարգն է»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Պիպոյանը խոսեց  «ընտրակարգի իրազեկվածության բացակայությունը որպես ընտրողի իրավունքի ոտնահարում և  խնդրից բխող հետևանքները» թեմայի շուրջ:

«Ռեյտինգայինը ընդամենը շանս է, որ կարող ենք ընտրել նաև անձ: Սա քաղաքական ուժերի ընտրություն է իրականում»,-մեկնաբանեց Բաբկեն Պիպոյանը հավելելով՝ «Քաղաքացիները արդյոք հասկանում են, որ անուղղակի կերպով այս պահին ընտրում ենք վարչապետ, անուղղակի կերպով ընտրում ենք դատախազ, գործադիր մարմին»:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ մեր ընտրողները չեն գիտակցում, որ անձի ընտրությունը արդեն իսկ քաղաքական ուժի ընտրություն է: Մարդիկ հաճախ տեղեկացված չեն, որ իրենց նախընտրած թեկնածուին ձայն տալով` ձայն են տալիս կոնկրետ նրա ներկայացրած քաղաքական ուժի ցուցակին:

«Ցավալին այն է, որ սրանք հետևանքներ են, որոնք բխում են այն Սահմանադրությունից, որին մենք ասել ենք՝ այո: Քաղաքացին չգիտի, որ ամենևին պարտադիր չէ ընտրել ռեյտինգային թեկնածուին , եթե ընտրում են ինչ որ քաղաքական ուժի»,-ընդգծեց սպառողների շահերի պաշտպանը:

Նա նկատեց, որ ամեն դեպքում իրազեկման միջոցները շատացել են և պահանջատիրության մակարդակը բարձրացել է. «Մենք պետք է այնպես անենք, որ սպառողի պահանջը վերածենք իրավունքի: Մեր երկրում ամեն օր մարդկանց խաբում են և այդ խաբեությունը որպես իրավական կատեգորիա չի գրանցվում»,-փաստում է  Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ