24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սաակաշվիլին հեռանալիս միայն մեկ բան կվերցնի իր աշխատասենյակից

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծրագրում է քաղաքականությամբ զբաղվել նախագահի պաշտոնը լքելուց հետ, գրում է “segodnya.ua” կայքը:

“Վրաստանը շատ փոքր երկիր է եւ այնտեղ մշտապես տեղի կունենա նույն, ճանաչելի մարդկանց փոփոխությունը: Ինչպես երեւում է, ոչ ոք ոչ մի տեղ չի կորչում, բոլոր դեմքերն են կլինեն ղեկավար պաշտոններում եւ քաղաքականության մեջ”,-նշել է Սաակաշվիլին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը շանսեր ուներ կրկին նախագահ ընտրվել: 

Սաակաշվիլին խոստովանել է, որ պաշտոնը լքելիս նախագահական պալատից իր հետ կտանի միայն իր աշխատասենյակի պատից կախված Կոլումբիական համալսարանի դիպլոմը:

“Այն, ինչը չի սպանում, ամրեցնում է, իսկ մեզ բոլորիս չեն սպանելու: Մեկին կսպանեն, մյուսը` կմեռնի, մյուսը` կփրկվի: Ելնելով այդ ամենից` մենք պետք է ծրագրավորենք մեր ապագան”,-եզրափակել է նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ