Մարտի 8-ի կապակցությամբ Մելանիա Թրամփը ընդունելություն է կազմակերպել Սպիտակ տանը /ֆոտո/
Նախօրեին կանանց տոնի կապակցությամբ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը ընդունելություն է կազմակերպել Սպիտակ տանը։
Միջոցառումը տեղի է ունեցել պետական ընդունելությունների սրահում, մասնակցել են բացառապես կանայք։
«Ես ինքս փախստական եմ, մեծացել եմ կոմունիստական հասարակության մեջ եւ գիտակցում եմ ազատության եւ իրավահավասարության արժեքը»,- իր ելույթում ասել է Մելանիան։
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան։
Հրավիրվածների թվում են եղել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի կինը՝ Կարենւ, նախագահի ավագ խորհրդական Կիլլիան Կոնուեյը, Կրթության եւ գիտության նախարար Բետսի Դեվոսը, սենատոր Սյուզան Քոլինզը եւ այլոք։
Հյուրերին հյուրասիրել են պոմիդորով եւ մոցարելայով աղցան, ճուտ՝ սոուսով, խնձորով թխվածք։