«Բա ո՞ւր էիք այն ժամանակ, հիմա դարձել եք ազգի փրկիչներ» (տեսանյութ)
«Չկա հզոր, լուրջ, ճիշտ ընդդիմություն, կամ ճիշտ ընդդիմություններ, խմբեր, փոքր կուսակցություններ»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը: Ապա նա հերթով անդրադարձավ քաղաքական ուժերին: ՕՐՕ դաշինքի մասին ասաց, որ իրենց ուժը որոշել էր միանալ, սակայն հետո հասկացան` գզվռտոցներ են սկսվել այս դաշինքում:
«ՕՐՕ է, ի՞նչ է, բա ուր է հիմա, Ամերիկայո՞ւմ է…անհասկանալի կռիվեր, պայմաններ դնել: Վերջապես պարզ եղավ, որ եթե մենք գնում ենք հանուն ժողովրդավարության, և եթե այն չի ապահովվում այս դաշինքի մեջ, ապա ինչո՞ւ էինք գնում»,-նշեց նա ու հավելեց, որ բոլոր դաշինքներն էլ արևի տակ իրենց տեղը գտնելու խնդիր են դրել և ոչ թե ժողովրդի շահերի համար են գնում:
«Ես, իհարկե, հիմա մեծ ռիսկի եմ գնում, կարող է` աչքերս հանվեն, Հեղինե Բիշարյանի ասածի հիման վրա եմ ասում, կաշիներս էլ շուտվանից է կերտված: Այ եղբայրներ, նայում եք ձեր քարոզարշավը, քիչ է մնում, գնամ, փաթաթվեմ, ասեմ՚ բա ուր էիք այն ժամանակ, երբ Վոլոդյա Ավետիսյանին էին դատում, անօրինական, դատարանում այդպես էլ չապացուցվեց: Պատգամավոր էիք, բա հելնեիք, ասեիք՚ մեր պետականության խայտառակությունն է: Հիմա նոր դարձել եք ազգի փրկիչներ»:
Ըստ նրա՚ բոլոր կուսակցություններն ու դաշինքներն արատավորված են հենց թեկուզ իրենց լռությամբ: