Այս ընտրությունները լեգիտիմ չեն. Գ. Սարուխանյանը փոխանցեց Վ. Ավետիսյանի կոչը (տեսանյութ)
Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց Վոլոդյա Ավետիսյանի կոչը հայ ազգին: Նախ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ Վ. Ավետիսյանի ցանկությունն էր, որ իրեն հանդիպեին Սարուխանյանն ու պատգամավոր Զարոհի Փոստանջյանը: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ կոչը փոխանցվել է:
Վ. Ավետիսյանը կոչ է արել ընտրությունների ժամանակ չընտրել ՀՀԿ-ին, ապա ներկայացրել պատճառները:
Ըստ Գագիկ Սարուխանյանի` պետք է քվեարկել բոլորին դեմ, քանի որ այս ընտրությունները լեգիտիմ չի համարում, սա միջոցառում է, որ կոչվում է ընտրություն: Նա հավելեց, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պիտի նախևառաջ կողմ չլինեին կեղծված Սահմանադրությանը, իսկ առաջադրվելու դեպքում էլ պետք է դատապարտեին Սահմանադրության կեղծարարությունը:
Մանրամասները` տեսանյութում: