25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Երկու կոպեկ փող են առնում, «ուռա՜» են գոռում»

«Ոչ մի թիվ չկա ՀՀԿ-ի ծրագրում: Ծրագրի մեծ մասում պատասխանատվություն էլ չկա: Օրենքները  պիտի գործեն, կպայքարենք ստվերի դեմ, կպայքարենք կոռուպցիայի դեմ…  Դա իրենց պարտավորությունն է. սրանք չեն կարող ծրագրային դրույթներ համարվել: Այնտեղ, որտեղ փորձել են կոնկրետ բաներ գրել, ոչինչ չես հասկանում: Կառավարությունը մինչև հիմա չի հասկանում՝ ինչ է նշանակում ֆերմերային տնտեսություն և գյուղացիական տնտեսություն: Հերի՛ք է կլպեք գյուղատնտեսությունը: ՀՀԿ-ն անգամ մի  րոպե սթափվել չի ուզում: Ապշած եմ, էս ի՞նչ եք անում: Ծրագրում գրված է՝ ԵՏՄ-ն նոր հնարավորթյուններ է բացում ՀՀ առաջ ու գրված  չէ՝ որո՞նք են այդ հնարավորությունները», – այսօր լրագրողների հետ զրույցում  մտահոգություններով կիսվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը՝  անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրին:

Նա նշեց՝ ԵՏՄ մտնելով՝ ՀՀ-ն ոչինչ չի շահել:

«Ավելի լավ կլինի, որ կարդաք ՀՀԿ-ի ծրագիրը: ՀՀԿ-ին կոչ եմ անում՝ հստակ թվեր նշել, այլապես կարող ենք ասել՝ ՀՀԿ-ն ծրագիր չունի: Վսյո: Դա վրդովմունք է առաջացնում: Մարդիկ էլ կան, մի երկու կոպեկ փող են առնում, «ուռա՜» են գոռում: Էս ի՞նչ եք անում», – եզրափակեց Բագրատյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ