«Գյուղ մի մտեք, քանի դեռ ձեր կրծքին գրված չէ՝ ինչքան փող կարող եք տալու» /տեսանյութ/
«Ամենուրեք փող են բաժանում: Մարդիկ ասում են՝ մեզ փող են տալիս: Խոսքը երկու ուժի մասին է: Կան դեպքեր, որ ասում են՝ արդեն փողը ստացել ենք, մարդիկ էլ կան, ասում են՝ փողը խոստացել են: Այս սխեման արդեն պարզ է: Տեղամասերում ինչ կլինի, դեռ դժվար է ասել: Դժբախտաբար, ժողովրդի մեծ տոկոսը հակված է փող վերցնելու տարբերակին: Գյուղերի մասին չեմ խոսում: Կան գյուղեր, որ ասում են՝ մեր գյուղ մի մտեք, քանի դեռ ձեր կրծքին գրված չէ՝ ինչքան փող կարող եք տալու: Բայց այդ փողերը որ տալիս են, քթներից բերելու են», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրացուցակի երկրորդ տեղում ընդգրկված Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանն ընդգծեց՝ տարիների ընթացքին համընթաց՝ մեր երկրի տնտեսությունը հետընթաց է ապրում:
«Մենք շատ հետևորդներ ունենենք: Ելքն այն է, որ պիտի պատժվեն, որ հասկանան՝ այսպես չի կարելի: Հարցումներ են անում, մարդիկ մեր անունը տալիս են, ռեպորտաժների միջից մեր անունները հանում են: Լավ, ի՞նչ եք անում: ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է. ներկայացվում է չեղած պատկեր: Մենք կոլապսի առաջ ենք կանգնած», – նշեց Հրանտ Բագրատյանը: