ԱԺ պատգամավորը ժողովրդին է ծառայելու և նրանց անունից է սահմանելու խաղի կանոններ. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի համոզմամբ՚ իրենց հիմնական մրցակիցն անտարբերությունն է, հուսալքությունը: Այսօր դաշինքի հանրահավաքի ժամանակ նա կոչ արեց, որ քաղաքացիները մասնակցեն հանրային կյանքին և որոշում կայացնեն, թե ովքեր են իրենց անունից իրականացնելու իշխանությունը:
«Ապրիլի 2-ին փորձելու ենք օրենսդիր մարմին ձևավորել, իսկ մեր ուղերձներից է, որ ԱԺ պատգամավորը իրականացնելու է ծառայություն, ժողովրդին է ծառայելու և նրանց անունից սահմանելու է խաղի կանոններ»,-ասաց նա:
Նա խոսեց նաև դատական համակարգի խնդիրներոց՚ նշելով, որ դատարանների անկախությունն առաջնային խնդիրներից է ՀՀ-ում: