20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Զ. Փոստանջյանը նոր քաղաքական պլատֆորմ է հիմնում (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախաձեռնում է նոր քաղաքական պլատֆորմ, որ միտված է լինելու ողջ հայության քաղաքական իրավունքների իրացմանը և համախմբմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատգամավորը, ով, հիշեցնենք, վերջերս հեռացել է «Ժառանգություն» կուսակցությունից:

«Այս պլատֆորմը պետք է միտված լինի բոլոր քաղաքական պրոցեսներին, հասկանում ենք, որ հավասար պայմաններում չի ընտրական պայքարն ընթանում՝ թե ընտրողների, թե ընտրվողների համար: Մեր գործողությունները միտված են լինելու բոլոր քաղաքական գործընթացներին»,-ասաց նա: Վերջինս տեղեկացրեց, որ մարտի 15-ին տեղի է ունենալու այս քաղաքական ուժի առաջին համագումարը:

Հարցին, թե հայտնի քաղաքական գործիչներ կան այս նոր ձևավորվող քաղաքական ուժում, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Հայտնի դեմքերն այսօր բոլորն են, այս պահի դրությամբ բոլոր նախաձեռնողները քաղաքական մարդիկ են»:

Ինչ վերաբերում է, թե ով է ղեկավարելու այս նոր ուժը, նա շեշտեց.  «Քաղաքական ուժի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա ընտրության միջոցով, քաղաքական ուժը պետք է ղեկավարվի և փորձառու, և այս գաղափարները կրող մարդկանց կողմից, միանշանակ: Գաղափարը շատ թանկ է, ու այն կյանքի կոչելու համար պետք են նվիրյալներ, այդ մարդիկ իսկապես կան և Հայաստանում, և Հայաստանից դուրս»:

Ըստ Զ. Փոստանջյանի՝ պետք է այնպես անել, որ ամբողջ հայ ազգը մասնակցի ընտրություններին, դրա համար պետք են մի քանի սահմանադրական օրենքներ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ