17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Միամիտ հոպարը» Ծառուկյանին ասեց՝ չէ /տեսանյութ/

Նոյեմբերյանում այսօր «Ծառուկյան  դաշինքի» քարոզարշավի ընթացքում  Բերդավան գյուղի մի բնակիչ կես կատակ-կես լուրջ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն 100 կգ խաղողի գումար է պարտք։

«Տերն  ու  ծառայի» պես Ծառուկյանն ինձ 100 կգ խաղող է պարտք», – ասաց գյուղացին։

Բերդավանցին իր պարտքի մասին հիշել է, երբ Ծառուկյանն ասել է, որ ուրիշները խաղողը մթերում են 80-100 դրամով, իսկ ինքը՝ 140։

«Ես ի սկզբանե որոշել էի 140 դրամով մթերել, բայց մի միամիտ մարդ ինձ ասաց, թե 10 դրամ էլ ավելացրու, ինչի եմ իրան ասում՝ միամիտ, որովհետեւ ինքը ներկայացավ միամիտ բերդավանցի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ բեմ հրավիրելով իր խոսքով ասած՝ «միամիտ հոպարին»՝ բերդավանցուն։

Վերջինս բարձրացել է բեմահարաթակ եւ հայտարարել, որ Գագիկ Ծառուկյանի գործարանի աշխատակիցները իրենից 100 կգ խաղողի գումար են պահում արել։ Ծառուկյանը հակադարձել է, թե հենց հիմա կվճարի պարտքը՝ միաժամանակ լրագրողներին հորդորելով դա չընկալել որպես ընտրակաշառք։ Սակայն բերդավանցին հրաժարվել է ընդունել գումարը ՝ ասելով, հարցը լուծեն հաջորդ մթերման ժամանակ։ Նշենք, որ մինչ այդ Գագիկ Ծառուկյանը կատակով լրագրողներին ասել էր, որ Բերդավանի բնակիչը իրեն 500 լիտր գինի է խոստացել ու չի տվել։

Տեսանյութը` «Ազատություն» ռադիոկայանի

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ