Ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ է սպասվում (տեսանյութ)
«Ելք» դաշինքը հանգանակել է 15 միլիոն դրամ և շարունակում է կոչ անել քաղաքացինեին իրենց օգնություն ցուցաբերել: Այդ գումարներն իրենք օգտագործելու են քարոզչության նպատակներով: Այս մասին այսօր Դավիթաշեն համայնքում քարոզչության ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ քաղաքացիների հայացքներում հուսահատություն է նկատվում, և հենց այդ պատճառով էլ իրենք ասում են՚ ելք կա:
«Լավատեսությունը ոչ միայն հետևանք է, այլև պատճառ, որ ինքը կարող է լավ հետևանքների բերել, որ մենք, այնուամենայնիվ, կարողանալու ենք այս հուսահատության պատը ճեղքել»:
Նա տեղեկացրեց, որ վաղը մեծ հանրահավաք է լինելու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, հանրահավաքներ կլինեն նաև մարզկենտրոններում: «Մենք ոչ մի րոպե չենք կորցնում»,-նկատեց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ ըստ սոցհարցումների՚ իրենք դաշինքն ունի պոզիտիվ վարկանիշի ամենամեծ դինամիկան. «Եվ ես հույս ունեմ, որ ապրիլի 3-ին բոլոր հոռետեսներին մեծ անակնկալ է սպասվում»: