Կան նաև կեղծ ընդդիմադիրներ, այդ կեղծ ընդդիմադիրներին վճարում են. ՀԱԿ անդամ (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Ուջան գյուղում համակիրների հետ հանդիպման ժամանակ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի տարածքային ցուցակով թեկնածուներից Վարդան Մալխասյանը նշեց, որ այս ընտրությունները յուրահատուկ ու տարբերվող են այն առումով, որ սրանք երկրի ապագան են որոշելու, Արցախի խնդրի համար են նաև կարևոր: Նա նաև անդրադարձավ կեղծ ընդդիմադիրներին.
«Կան նաև կեղծ ընդդիմադիրներ, այդ կեղծ ընդդիմադիրներին վճարում են: Բայց դուք տարբերեք նրանց, նայեք նրանց կենսագրությունը, անցած ճանապարհը, մի մոլորվեք, մի խաբվեք, որովհետև ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրածին»,-ասաց նա: