04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծնողները չեն ուզում հավատալ

Ծնողները չեն ուզում հավատալ, որ երեխան ողջ կյանքի ընթացքում պետք է բուժում ստանա
Ստեփանավանում բնակվող Համբարյանների ընտանիքը օգնության կարիք ունի: Բանն այն է, որ 4-ամյա Ալեքսանդր Համբարյանի մոտ երկարատև բժշկական հետազոտություններից հետո ախտորոշվել է մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա: Ալեքսադրի ծնողները երեխայի հիվանդության մասին միայն 2.5 տարի անց են իմացել, երբ բոլորովին այլ խնդրով փոքրիկին հիվանդանոց էին տարել:

Մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիան բավական տարածված է երեխաների մոտ, ընդ որում տղաներն ու աղջիկները հիվանդանում են հավասարապես։ Հիվանդությունն ունի ժառանգական բնույթ և սկսվում է դեռևս սաղմնային շրջանում։ 4-6 տարեկան երկու սեռի երեխաներն ունենում են տղամարդկային մարմնի կառուցվածք, միաժամանակ սկսվում է մարմնի տարբեր մասերի մազակալում, կոշտանում է ձայնը:

Ալեքսանդրը թեև 4.5 տարեկան է, բայց նրա ֆիզիկական տվյալները բնորոշ են 14-16 տարեկան տղաների  ֆիզիկական տվյալներին:

Ինչպես բնորոշ է այս հիվանդությունն ունեցողներին՝ տղայի մոտ էլ առկա են մակերիկամների կեղևի սուր անբավարարության երևույթներ՝ անզուսպ փսխումներ, փորլուծություն, օրգանիզմի ջրազրկում և այլն: Երեխան բուժում է ստացել մայրաքաղաքում, բայց մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ է երկարատև հորմոնաբուժում: Տղային օգնելու նպատակով ծնողներն ակնկալում են բարերաների կամ պարզապես օգնել ցանկացողների սրտացավությունը:

Բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց լուման ունենալ փոքրիկ Ալեքսանդրի բուժման հարցում, կարող են դրամական փոխանցումներ կատարել ՎՏԲ բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին կամ պարզապես զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ Սերգեյ Համբարյանին:

Հեռ. 091 81 51 81
098 078 110

Դրամ 16033014287008
Դոլոր 16033014287009
Եվրո 16033014287010
Ռուբլի 16033014287011

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ