Սյունեցիները պատգամավոր կընտրեն սեպտեմբերի 29-ին
2013 թվականի սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կկայանան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
Թեկնախուները փաստաթղթերը Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 5-ից մինչեւ օգոստոսի 15-ը: Գրանցումը կկատարվի մինչեւ օգոստոսի 25-ը: Իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 1-ից եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 27-ը:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի մանդատը թափուր է մնացել, քանի որ Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: