25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջատարը «Ծառուկյան դաշինքն» է. Gallup International Association /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կուսակցություններ և Դաշինքների մեկնարկային ցուցանիշները՝  ըստ Gallup International Association-ի հայաստանյան երկայացուցչության կատարած հետազոտությունների արդյունքների վրա հենվելով:

«Հետազոտության ընթացքում  մասնագետները հարցումներ են անցկացրել ՀՀ բոլոր մարզերում, հարցումների մեթոդը՝ դեմ առ դեմ», – նշեց Արամ Նավասարդյանը:
Մեր երկրի տնտեսական վիճակն, ըստ հարցումների  վատ է: Հարցվողների մեծ մասը  նշել է, որ մեր երկրում առկա ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է:
Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցվողների 81 տոկոսը դրական է գնահատել: Հարցվողների  82.2 տոկոսը նշել է, որ կողմ է, որ առաջիկա տարիներին վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել:

Հարցին՝  եթե հենց այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ր քաղաքական ուժին կամ դաշինքին կընտրեիք, հարցվողները պատասխանել են.
«Ծառուկյան դաշինք»- 26,4  %
ՀՀԿ – 22,8 %
Ելք – 4,3 %
ՀՅԴ-  3,9 %
«Ազատ դեմոկրատներ» – 3.4 %
«Հայկական վերածնունդ» – 2,7 %
ՀԱԿ և ՀՅԺ – 2,6 %
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան- 1,8  %
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն» -1.0 %

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ