Դաշնակցական քվեաթերթիկ` միայն հանուն գաղափարի եւ անցյալի
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության ամփոփմանը 28/02 ընտրատեղամասում մի քվեաթերթիկի վրա կար գրառում: “Իսկական դաշնակցականի քվեաթերթիկ”,-եզրակացրեց տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարը:
Քվեաթերթիկում, բացի ՀՅԴ անդամ Վովա Սահակյանից ջնջված էր մյուս երկու թեկնածուի անունները: Նաեւ կար գրառում “Մենակ հանուն գաղափարի եւ անցյալի”: Բնականաբար քվեաթերթիկը համարվեց անվավեր: