17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պայքարն ընթանում է Դաշնակցականի եւ Հանրապետականի միջեւ /վիդեո, լրացվում է/

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում ժամը 20-ին փակվեցին երկու ընտրատեղամասերի դռները:

Հիշեցնենք, որ այստեղ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ էին: Քվեաթերթիկում երեք թեկնածուի անուն էր. “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեքն էլ ինքնաառաջադրվել են:

Թիվ 26/02 տեղամասում արդեն հաշվարկում են քվեաթերթիկները: Մշակվել է մոտ 100 քվեաթերթիկ: Պայքարը հիմնականում ընթանում է Վովա Սահակյանի եւ Արթուր Մուրադյանի միջեւ: Նրանց ձայները առայժմ հավասար են: Ալեքսան Ալեքսանյանը քիչ կողմ է ստացել:

Այս ընտրատեղամասում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ