Հանձնաժողովականները ծափահարեցին թեկնածուին /վիդեո/
Պռոշյանի գյուղապետ թեկնածու, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը կնոջ հետ քվեարկեց 26/02 ընտրատեղամասում: Երբ նա մտավ տեղամաս, հանձնաժողովի անդամները ծափահարեցին: Henaran.am-ի հետ զրույցում հանձնաժողովի անդամները ասացին, որ ոչ միտում չկար: “Մյուս երկու թեկնածուներն էլ այստեղ քվեարկեցին, նրանց մտնելուց էլ ծափահարեցինք”,-ասացին նրանք:
Հիշեցնենք, որ գյուղապետի թեկնածուները երեքն են. “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեքն էլ ինքնաառաջադրվել են:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին թեկնածուն ծափահարությունները համարեց իբրեւ հարգանքի նշան: Ընտրվելուց հետո առաջին գործը դպրոցի կոյուղու նորոգումն է լինելու:
Թեկնածուի հարցազրույցի մանրամասները տեսանյութում: