17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության “Տոյոտան” Պռոշյանում է

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Բացի այն, որ ավտոմեքենաների շարժ է, առանձապես աչքի է զարնվում Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ավտոմեքենան:

Վերջինս գյուղում պտտվելուց հետո կայանում է ՀՅԴ գրասենյակի դիմաց: “Ինչ եք նկարում, մեքենա ա էլի, բարձրացեք վերեւ, Գալուստ Սահակյանի ավտոն նկարեք”,-Henaran.am-ի թղթակցին ասացին դաշնակցականները:

Կես ժամ գյուղում պտտվելուց հետո այդպես էլ չտեսանք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի ավտոմեքենան:  

Հիշեցնենք, գյուղապետի թեկնածուները երեքն են.  “ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն” ՓԲԸ  Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը եւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը: Երեքն էլ ինքնաառաջադրվել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ