25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործից

2017 թվականի փետրվարի 27-ին քաղաքացի Լ.Ա.-ն, ահազանգելով ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր աշխատասենյակում ծեծել և հայհոյել է որդուն՝ Է.Ա.-ին, ու տվել երկու օր ժամանակ քաղաքից հեռանալու համար:

Նույն օրը՝ ժամը 22:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել Է. Ա.-ի՝ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունվելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Է.Ա.-ն հայտնել է, որ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈԲ տեսուչին զանգահարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար 2017 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետը բռնություն է գործադրել իր նկատմամբ, ապա սպառնալիքներ տալով՝ իրենից պահանջել երկու օրվա ընթացքում հեռանալ քաղաքից:

2017 թվականի մարտի 1-ին նախապատրաստված նյութերը պահանջվել են ՀՀ գլխավոր դատախազության կողմից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էդմոն Խաչատրյանը: Վերջինս ծեծից հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ