«Ո՞վ ա ասել, որ մենք ծնվել ենք, որ վեչնի ընդեղ ըլնենք» /տեսանյութ/
Պատգամավոր Վարդան Այվազյանը, ով առաջադրվել է Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, կարծում է՝ ընտրությունների նախաշեմին արդեն շոուներ են սկսվում. շատերը պատմում են իրենց արածների ու չարածների մասին, բայց ժողովուրդը պիտի տեսնի, հասկանա ամեն ինչ:
«Իսկ եթե ժողովուրդը չի ուզում տեսնել, իրա ցավն էլ տանեմ: Կարողա ես քիչ եմ ասֆալտ փռել, բայց իմ արած գործերի մասին կարող եմ ասել: Եղել են օրենսդրական նախաձեռնություններ, որոնց վրա մեր հանձնաժողովում աշխատել ենք երկար ժամանակահատված՝ նույնիսկ ինը ամիս», – ասաց Վարդան Այվազյանը:
Հնաբնակ պատգամավորը դեմ չէ սերնդափոխությանը: Ավելին, ասում է` նոր սերնդի ներկայացուցիչներից շատերը կիրթ են ու գրագետ և, բնականաբար, կարող են քաղաքական ասպարեզ դուրս գալ:
«Ո՞վ ա ասել, որ մենք ծնվել ենք, որ վեչնի ընդեղ ըլնենք» …