27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերջում դուրս է գալու` ես եմ միայն ընդդիմություն. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնում է ընթացիկ քաղաքական զարգացումներին, վարկանիշային ցուցակներին: Ըստ ԱԺ նախագահի՝ ՀՀԿ-ը բոլորին համարում է իրեն մրցակից, իսկ տարածքային ցուցակներն էլ ներկուսակցական խնդիրների չեն հանգեցնելու:

-Պարո՛ն Սահակյան, պահքի շրջան է, միաժամանակ մեկնարկում է քարոզարշավը, որի ժամանակ թեկնածուները խոստումներ են տալիս, որոնք, միշտ չէ, որ իրականություն են դառնում: Ինչպե՞ս են, ըստ Ձեզ, թեկնածուներն անցկացնելու քարոզարշավն առանց ստի ու կեղծիքի

-Նրանք էլ ստախոս թեկնածուներ կլինեն, դե պահքի շրջանն այլ խնդիր է, այն էլ շրջան է մեր իրական կյանքից: Սովորաբար մարդիկ միշտ մտածում են՝ իրենք շատ խորիմաստ իրավիճակների մեջ են, բայց երբ գալիս է ընտրությունն, ամեն մեկը մի առաքելություն է որդեգրում, որ իբրև թե դա հնարավոր է այս պահին ազգության համար կատարել: Սա է մեր իրավիճակը:

-«Հանրապետականը» միշտ ասում է, որ քաղաքական դաշտի կայացման համար պետք է նորմալ ընդդիմություն: Առաջադրված ուժերի մեջ կա՞ նման ուժ, որ ձեր սրտի ընդդիմադիրը լինի:

-Ծիծաղի համար ասեմ՝ վերջում դուրս է գալու, որ ես եմ միայն ընդդիմություն: Խնդիրն այն է, որ այսպես պետք է մտածել՝ ընտրությունների ժամանակ արդեն իշխանություն ու ընդդիմություն չկա, ընտրություններից հետո է որոշվում՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն:

-Մրցակից ո՞ւմ եք համարում:

-Նրանք, ովքեր մրցակցության մեջ են: Բոլորին էլ պիտի համարես մրցակից:

Պարբերաբար տեսակետ է հնչում՝ ռեսուրսների առումով չկա ՀՀԿ-ին մրցակից, որ ընդդիմությունն իրար հետ է մրցակցում: Համաձա՞յն եք:

-Չէ, բոլորն  իրար դեմ մրցակցում են, ի՞նչ կապ ունի իշխանական կուսակցություն են, թե՞ ընդդիմադիր, մրցույթն այնպիսին է, որ բոլորին էլ վերաբերում է:

Իսկ հրապարակումները, թե «Հանրապետականը» նախկին կոալիցիոն գործընկերների հետ՝ ՀՎԿ, «Ծառուկյան» դաշինք, ունի ներքին պայմանավորվածություն, թե ով քանի տոկոս է ստանալու կայանալիք ընտրություններում, ճի՞շտ են:

-Քանի որ դեռևս ընտրությունների նախօրյակն է, մարդիկ սկսում են նման բաներ խոսել, երբ բոլորը գիտեն, նաև ընդդիմությունը, որ համատեղ ենք Ընտրական օրենսգիրքը կազմավորել, և այդ օրենսգիրքը չի թույլատրում, որպեսզի եսիմ ինչեր անես, որ այն մյուսն անցնի: Յուրաքանչյուրը պիտի կարողանա այնպես ներկայանալ, որ ժողովուրդն իր ձայնն իրեն տա, որևէ մեկը չի կարող ինչ-որ մեկին բերել:

-Տարածքային ցուցակները ներկուսակցական խնդիրների չի՞ հանգեցնի:

-Սովորաբար ընտրությունները հիմնականում ազդում են և երկրի տնտեսության, և քաղաքական դաշտի, և երկրի տնտեսության վրա, և ուժերի փոխակերպության, տարբեր, նոր որակներ ձեռքբերելու վրա: Այնպես չէ, որ երբ ընտրություն է լինում, ամեն ինչն, ի վերջո, պիտի կարգավորված լինի: Սովորաբար ընտրություններից հետո, երբ արդեն կազմավորվում է Ազգային ժողովը, նոր արդեն երևում է, թե տվյալ քաղաքական ուժն ինչպես է հանդես գալիս հասարակության առաջ:

Բայց արդեն ծեծկռտուքներ, վեճեր կան, շարունակվելո՞ւ են դրանք:

-Ըստ իս՝ մարդիկ պիտի մտածեն, որ վեճ ու կռվով ոչնչի չես կարող հասնել: Իհարկե, ամբողջ աշխարհում է այդպես, միայն մեզ մոտ չի, վեճ ու կռվով հնարավոր չի ձայն վերցնել, որովհետև ժողովուրդը տեսնում է, երբ 2 կողմ իրար հետ վիճում են, 2 կողմի ձայներն էլ գնալով, կարծես թե, պակասում են ավելի շատ:

 

Զրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ