Բժիշկներն արգելել են Գրիգորի Լեպսին երգել
Եվրոպացի բժիշկները, զննելով ռուսական էստարդայի հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի ձայնալարերը, նրան արգելել են երգել:
Բժիշկներն առաջիկայի համար սահմանափակվել են Լեպսին խորհուրդ տալով դադարեցնել իր համերգային շրջագայությունները` զարմանալով, թե ինչպես է նա կարողանում այդքան շատ կենդանի համերգներ ունենալ` ձայնալարերի հետ խնդիրներ ունենալով: Նրանք նշել են, որ մաքսիմալ կերպով կփորձեն խուսափել վիրահատական միջամտությունից, որի հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել:
Ներկայումս հետաձգվում են Կրասնոդարի երկրամասում օգոստոսին նախատեսված նրա համերգները, սակայն հուլիսի 15-ին` Սանկտ-Պետերբուրգում, եւ հուլիսի 16-ին`Մոսկվայում կայանլիք համերգները որոշվել է, որ կկայանան, հատկապես որ հուլիսի 16-ին Լեպսի ծննդյան օրն է, համերգն էլ յուրօրինակ է լինելու: Բացի այդ, համերգներից ստացված հասույթի մեծ մասը տրամադրվելու է օնկոլոգիական հիվանդություններից տառապող երեխաների բուժմանը: