26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մշակութային նորարարություններ Վանաձորում

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի թվով երկրորդ աշխատանքային այցը Լոռու մարզում մեկնարկեց Ստեփանավան քաղաքում: Նախարարը տեղում ծանոթացավ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի աշխատանքներին, լսեց նաև խնդիրների մասին: Առաջարկեց գրավոր առաջարկների փաթեթ ներկայացնել: Այցի երկրորդ կանգառը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքն էր: Այստեղ, թեև շենքային պայմանները բարվոք են, բայց մի շարք հոբելյաններ տոնելու համար ֆինանսական աջակցության կարիք ունեն:
Նախարարը Վանաձոր այցելել էր նաև 2 ամիս առաջ: Այն ժամանակ մի խումբ երիտասարդներ դիմել էին նրան՝ Վանաձորում գրադարան-թեյարան հիմնելու համար աջակցություն ստանալու խնդրանքով: Նախարարը խոստացել էր, որ եթե երիտասարդները իրենց բաժին գործը կատարեն, ինքն անպայման կաջակցի: «Տուն» գրադարան-թեյարանի տարածքն արդեն կա. Ա. Ամիրյանն էլ 300 հազար դրամի ներդրում կատարեց ու խոստացավ աջակցել համապատասխան գրականություն ձեռք բերելու գործում:
Նախաձեռնող երիտասարդներից Սամվել Կիրակոսյանի խոսքով՝ «Տուն» սրճարանը քաղաքում կլինի եթե ոչ միակ, ապա գոնե այն քիչ ժամանացային վայրերից, որտեղ չեն ծխի:
Մշակույթի նախարարին սպասում էին նաև Լոռու մարզային գրադարանում: Նախարարության ենթակայության տակ գործող այս հիմնարկն էլ տանիքի և մանկական բաժանմունքի հիմնանորոգման խնդիր ունի: Նախահաշվով տանիքի համար մոտ 1 միլիոն դրամ է հարկավոր, որը նախարարությունը ապրիլին կհատկացնի, իսկ մանկական բաժանմունքի համար կփորձեն գտնել ներդրողներ, որոնց կառաջարկեն տարածքը օգտագործել նաև որպես մանկական գրախանութ, ժամանցի վայր, մանկական կինոթատրոն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ