27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոստանում է վերացնել օլիգարխների մենաշնորհը

”Մի զարմացեք, որ տեսնեք, որ ինչ-որ բան կրկնվում է, նրա լեզուն նույնն է անընդհատ ասում: Նա ասում է` մենք ադրբեջանցիներս ուժեղ ենք և պետք է սպասենք, որ Հայաստանին ատագաղթը, տնտեսական թույլ վիճակը կործանի, մենք այնքան գազ ու նավթ ունենք, որ մենք մի օր այնքան ուժեղ կլինենք, որ կամ կգնանք պատերազմի ու կհաղթենք, և երկրորդ` մենք կբանակցենք, ու միջազգային հասարակությունը կտեսնի, որ մենք այնքան ենք ուժեղացել, որ կարող ենք գնալ պատերազմի ու նա մեզ կտա այն ամենն, ինչ ուզում ենք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Հայաստանի եվրոպացի բարեկամներ” (ՀԵԲ) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը` խոսելով ԼՂՀ-ի հիմնախնդրի ու ապագայում հնարավոր պատերազմի մասին:

Պարոն Քամբեքը նկատեց, որ Հայաստանին նաև այս ենթատեքստում է պետք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ ԵՄ-ը ցանկանում է օգնել Հայաստանին ու ԼՂՀ-ին:

”Ցանկանում են ընդամենն օգնել Հայաստանին ու ԼՂՀ-ին, Եվրամիությունը բոլորրին տալիս է այս օգնությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվել է` ասելով, որ բավական հարուստ է, իսկ Հայաստանը դրա կարիքն ունի, ԵՄ-ը կօգնի Հայաստանին այս կոնֆլիկտի հարցում”,-նշեց նա:

Ըստ Մ. Քամբեքի` ԵՄ Ասոցացման համաձայնագրի չստորագրման դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրր ասածներն առաջ կտանի, իսկ Հայաստանին  տնտեսկան զարգացում է պետք, որը ԵՄ-ը ցանկանում է տալ:

Նա նաև նշեց, որ այսօր Ադրբեջանի համար այդքան էլ հեշտ չէ հիմարացնել միջազգային հանրությանը, քան հինգ տարի առաջ էր, քան նախքան Ռամիլ Սաֆարովի դեպքն էր:

Անդրադառնալով այն հարցին, թե ԵՄ-ը կճնշի Հայաստանին հարաբերությունները կրճատել ՌԴ-ի հետ` ՀԵԲ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ հին մտածելակերպ է, որ ինչ-որ մեկը պիտի հաղթի ու պարտվի: Նա նկատեց, որ ՌԴ-ին պետք չէ, որ Հայաստանի բնակչության թիվն իջնի մեկ միլիոն, այսինքն` ՌԴ-ն ևս պետք է հետաքրրքված լինի, որ Հայաստանն էլ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

Պարոն Քամբեքն ընդգծեց, որ Հայաստանում կվերանա մենաշնորհը: Իրենք կօգնեն, որ այստեղ ներդրումներ ունենան այնիսի օլիգարխներ, ինչպիսիք Օքսֆորդի համալսարանն են ավարտել, և նրանք կվերացնեն այստեղի օլիգարխների մենաշնորհները:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ