01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանի խնդրանքը. հանձնում-ընդունում Սյունիքի մարզպետարանում /վիդեո/

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը  Սյունիքի մարզպետարանում ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, շնորհավորեց Վահե Հակոբյանին եւ դիմելով մարզպետարանի աշխատակիցներին՝ կոչ արեց աշխատել նույն տեմպերով նաեւ նոր մարզպետի հետ: Ըստ նրա, իրենք մեկ թիմ են:

“Առաջին խնդրանքս նա է լինելու, որ սյունեցու հպարտությամբ առաջնորդվեք եւ կարողանաք սյունեցու հպարտությունը միշտ բարձր պահել: Ես նույնպես ուզում եմ շնորհավորել, կարծում եմ բոլորս միասին ուրախ ենք, որովհետեւ նույն թիմում ենք, երկրի քաղաքական նույն թիմն է, ոչ մի փոփոխություն չկա”,-ասաց նա:

Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց երկրի ղեկավարությանը՝ մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար եւ ասաց, որ նոր հնարավորություններ է փնտրելու նոր բարձունքներ գրավելու համար:

Մանրամասները Խուստուփ հեռուստաընկերության տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ