26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցրտահարությունը լուրջ վնաս է հասցրել. Հրաչ Բերբերյանը մանրամասնում է /տեսանյութ/

«Տարին վատ չէր սկսվի  գյուղատնտեսության համար, եթե վերջին երկու ամսվա ցուրտը չլիներ: Դեղձենու և բալենու ծառերը միանշանակ վնասվել են, ցրտահարվել: Վնասվել են նաև այգեթաղ չարած խաղողի այգիները: Ծիրանի հետ կապված դեռ ուսումնասիրություններ ենք անում, համենայնդեպս ծիրանենին ավելի կայուն ծառ է, քան դեղձենին»,-այսօր՝ փետրվարի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բերբերյանի խոսքով՝ Արարատի հարթավայրում, Գեղարքունիքի մարզում և Շիրակի մարզում գրանվել է տարվա ամենամեծ վնասը.« Վնասվել է կարտոֆիլի տնկանյութը՝ սերմացուն: Արարատյան հարթավայրում՝ 40 տոկոսով, Գեղարքունիքում՝ 30 տոկոսով և Շիրակի մարզում 40 տոկոսով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ