25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբեք չեմ ուրանա. Արա Ալոյանը խոստանում է

Բանաստեղծ, երաժիշտ, լրագրող…. Արա Ալոյանը սրտեր է նվաճել իր տողերով ու կարծես թե միշտ եղել հոգատար ու սիրահարված տեսակ ու դուրս քաղաքականությունից: «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակով Վարդենիսում առաջադրված պատգամավորության թեկնածուն սիրով պատասխանեց Henaran.am-ի թղթակցի հարցերին:

Պարոն Ալոյան հանրությանը հայտնի եք, որպես բանաստեղծ, քնարերգու: Հիմա որոշել եք զբաղվել քաղաքականությամբ: Գրականությունից մինչև քաղաքականություն քանի քայլ եք հաշվել….

Ճիշտն ասած, մանկավարժական, այդ թվում՝ դասախոսական, ինչպես նաև պոետական-լրագրողական գործունեությանը զուգահեռ, տևաբար ներգավված եմ եղել հասարական աշխատքներում: Հատկապես, եղել եմ YMCA միջազգային կազմակերպության Վարդենիսի մասնաճյուղի ծրագրերի քարտուղարը, ղեկավարել կամ մասնակցել եմ մարզային, տարածաշրջանային ու միջազգային տարբեր ծրագրերի, որոնք ուղղված են եղել սոցիալապես անապահով, փախստական, հաշմանդամություն ունեցող և այլ խմբերին աջակցելուն, իրականացրել և ղեկավարել կրթամշակութային նախաձեռնություններ, ճամբարային ծրագրեր, աշխատել եմ մարզի մի քանի գյուղական բնակավայրերի հետ:

Բացի այդ, հանդիսացել ՀՀ Գեղարքունիքի մարզային ՀԿ-ների Խորհրդի անդամ, իբրև մարզային փորձագետ մասնակցել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին՝ այդ ամենին զուգահեռ արտերկրում մասնակցելով միջազգային համաժողովների և այլն: Ավելի ուշ, հեռուստատեսային ոլորտում, ինչպես նաև հանրային, հրապարակախոսական մակարդակներում հանդես եմ եկել քաղաքական վերլուծություններով: Այնուհետ, որոշակի ժամանակահատվածով ինձ է վստահվել Հ3-ի քաղաքական – լրատվականի բաժնի ղեկավարումը:

Այժմ արդեն միացել եմ ՀՎԿ քաղաքական ընտանիքին, բաժանելով կուսակցության գաղափարախոսությունն ու գնահատելով ՀՎԿ առաջնորդ Ա.Բաղդասարյանի համազգային ու համապետական ծրագրերը: Այնպես որ, քայլերը եղել են տրամաբանության, աստիճանական զարգացման ու ողջամտության շրջանակում …

Ի՞նչ կարող եք խոստանալ հայ մարդուն, ով սահման է պահում, ընտանիք է պահում, ով հարկ է մուծում սեփական աշխատավարձից:

Եթե հարցը դիտարկեմ նախընտրական, քաղաքական լույսի ներքո, ապա այդ ամենի սպառիչ ու հիմնարար պատասխանները տրված են ՀՎԿ նախընտրական ծրագրում: Մեր քաղաքական ղեկավարը շարունակ հայտարարել է սահմանների վերազինման, աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակի անցնելու, զինծառայողների կենսամակարդակը բարձրացնելու, ինչպես նաև գյուղական համայնքներին պատշաճ ուշադրություն դարձնելու, արտոնյալ պայմաններ ստեղծելու, արժանապատիվ կյանք ու աշխատանք, արժանապատիվ վարձատրություն տալու անհետաձգելի անհրաժեշտության մասին:

Ավելի՛ն, այդ մասին ասվում է ոչ թե ընտրությունից ընտրություն ընկած պատեհությամբ, այլ արդեն տասնյակ տարիներ: Այդ ամենը նաև ունեցել է լուրջ ու հետևողական պայքարի ոգի և դրսևորվել օրենսդրական նախաեռնությունների տեսքով: Առաջիկայում էլ վստահ եղեք, ինչպես միշտ ենք եղել ժողովրդի կողքին, այնպես էլ այսօր ու վաղն էլ՝ անկախ ընտրական գործընթացներից, պետք է լինենք մեր բազմաչարչար ու տաղանդավոր ժողովրդի կողքին, որը Վերածննդի կարիք ունի անխտիր բոլոր բնագավառներում…

Եթե պատերազմ սկսվի, ամեն դեպքում ինչի՞ է պատրաստ Արա Ալոյան մարդը, ապա քաղաքական գործիչը…

Իբրև պատերազմը վերապրած մարդ (Նախ հեռավոր 1990-ականներին, սահմանամերձ Վարդենիսում, ապա և 2016 թ. ապրիլին), աներկբա է, որ տվյալ իրադրության մեջ ես մոռանալու եմ իմ բոլոր կոչումները և չեմ մոռանալու մեկ ու անսակարկ արժեքի՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: Մեր սրբությունների սրբոցը Հայաստանն ու Արցախն են, իսկ արժեքների արժեքը՝ ՀՀ քաղաքացին ու Հայ մարդը, աշխարհի որ եզերքում էլ ապրելիս լինի…

Երեք ցանկություն, որոնք կուզեիք անձամբ դարձնել իրականություն….

Ցանկություններն ու երազներն, անշուշտ, շատ են, բայց նորեն կապված են Հայաստան-Արցախ-Սփյուռք ներդաշնակ զարգացման հետ: Լավագույն եռյակի համար, թերևս, ընտրեմ հետևյալը.

– Անվտանգ սահման, ուժեղ զինվոր, մարտունակ բանակ
– Առողջ հասարակություն, սոցիալական հավասարություն, օրենքի գերակայություն

Մշակութային ու քաղաքակրթական արժեքները՝ իբրև Հայկական Վերածննդի ու Համահայկական նոր զարգացման հիմնասյուններ

Արժեքներ, որոնց  երբեք  չեք դավաճանի…

Երբեք չեմ ուրանա ոչ իմ անցած ճանապարհը, ոչ էլ՝ ճանապարհի ընկերոջս: Կյանք է, հնարավոր են հակասություններ, տարբերություններ, նախընտրություններ, բայց Արժանապատվությամբ ու Բաց ճակատով կընդունեմ ե՛վ քննադատությունը, և՛ դրվատական խոսքը և՛ ձախողումները: Չեմ դավաճանի ինքս ինձ, ընկերներիս, ընտանիքիս ու Հայրենիքս…

Զրուցեց Լուսին Ղազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ