19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արա, ես էլ մարզպետ չեմ … Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում է

Քիչ հետո Սյունիքի մարզպետարանում մարզպետարանի աշխատակիցներին, համայնքի ղեկավարներին եւ մարզի ձեռնարկությունների ղեկավարներին կներկայացվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հիշեցնենքմ երեկ` հուլիսի 10-ին կառավարության որոշմամբ վերջինս նշանակվեց Սյունիքի մարզպետ: 

Ինչպես տեղեկացնում են “Henaran.am“-ի աղբյուրները, մարզպետարանում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նշենք, որ հունիսի 1-ին Գորիսի` նրա տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանը մարզպետարան չէր մտել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` նա մարզպետարան է եկել մենակ, բարձրացել է իր աշխատասենյակ: Նրան ջերմորեն ողջունել են մարզի համայնքի ղեկավարները եւ հարցրել Սուրիկ Խաչատրյանի որպիսությունը: “Պարոն մարզպետ, հո շատ չե՞ք նեղվել”,-հարցրել է նրանցից մեկը: “Արա, ես էլ մարզպետ չեմ, ձեզ նոր մարզպետ ունեք, պինդ կացեք”,-հակադարձել է Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ