24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խանաղյան եղբայրները «թեժ» պայքար են սկսել իրար դեմ .լարված իրավիճակ

Քաղաքականությունը ջնջում է հաճախ ամենակարևոր արժեքները : Արարատի մարզի Դաշտավան համայնքում կռիվ է ընկել. համայնքի ղեկավար՝ Վարդգես Խանաղյանի և եղբոր՝ ՀԱԿ դաշինքի հանրապետական և տարածքային ցուցակի 78 համարի տակ ներկայացված պատգամավորության թեկնածու Վասիլի Խանաղյանի շահերը չեն համընկնում:

Վասիլի Խանաղյանը հավատում է իր առաջնորդին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վարդգես Խանաղյանը չի շտապում եզրահանգում անել: Henaran.am-ի թղթակցին ընդունեց ընդգծված անտարբերությամբ ու զայրույթով:

«Կներեք, բայց չեմ ուզում խոսել: Վատ եմ զգում , որ վիրավորում եմ, բայց չեմ խոսելու: Աղջիկ ջան,  գնացեք…»,-մեր այցի առաջին վայրկյաններին արձագանքեց համայնքի ղեկավարը: Ավելի ուշ հաջողվեց զրուցել գյուղապետի հետ:

Համայնքի ղեկավար Վարդգես Խանաղյանը չի ցանկանում անդրադառնալ իրավիճակին.«Մուրադ Մուրադյանը պատգամավորության թեկնածուն է ու մեր գյուղից: Մարդը միշտ ապրել է իր գյուղի հոգսերով: Չենք կարող ուրանալ ու արած գործը դնել մի կողմ: Կլոր տարին մեր ու կողքի գյուղերի հոգսերով է ապրում: Մի անգամ պետք է ընտրենք ու բնականաբար մեր ձայնը պետք է տանք էն մարդուն, որը մերն է ու իր կյանքում դա բազմիցս ապացուցել է: Մարդը եկեղեցի է կառուցել, երբ շատ կար կարիքը ու բազմաթիվ մարդկանց օգնում է անընդհատ: Եղբայրս  ուղղակի ուղղորդվում է, չի գիտակցում….»,-ընդգծեց համայնքի ղեկավարը:

Վարդգես Խանաղյանը  առաջիկա ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանին: Նա նկատում է, որ արած գործը պետք է գնահատական ստանա: Համայնքի ղեկավարը փաստում է, որ իրենց գյուղը մեծ չէ, սակայն բազմաթիվ չլուծված հարցեր կան ու ամեն գյուղապետ նախ պետք է մտածի այդ մասին:

Գյուղացիների խոսքով` եղբայրներ Վարդգես և Վասիլի Խանաղյանների վեճը սրվել է այն աստիճանի, որ երկու եղբայրների որդիների միջեւ լուրջ խոսակցություն է եղել, բանը հասել է ձեռնամարտի:  Վարդգես Խանաղյանի որդիները փորձել են հորեղբորը բացատրել, որ դադարեցնի  սկսած պայքարը և կանգնի եղբոր կողքին, կամ ուղղակի լռի: Գործող գյուղապետը չի ուզում խոսել այդ մասին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ