28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պոկեր` մերկանալու պայմանով. ինչո՞վ էր զբաղված Շակիրայի փեսացուն տոնական երեկույթից հետո

Պոկերը դժվար թե կարելի է ազարտային առումով վտանգավոր խաղ համարել, քանի դեռ հարցը չի վերաբերում “ստրիպ-պկոերին”: Հենց մերկանալու պայմանով խաղալու արդյունքում էլ տուժել են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները:

Մարզիկները նշելիս են եղել իրենց հաղթանակը Ուրուգվայի հավաքականի նկատմամբ` Կոնֆեդերացիայի Գավաթի առաջնության ժամանակ: Ուրախ երեկույթից հետո նրանք վերադարձել են հյուրանոց` շարունակելու  այն, կանչել են նաեւ երաժիշտների եւ անհայտ աղջիկների մի խումբ, որոնք իրենց հետ մեծ քանակությամբ ալկոհոլ են բերել: Հյուրանոցի աշխատակիցները պատմել են, որ գիշերվա մոտ ժամը 1.00-ին ֆուտբոլիստներից 5-ը եւ աղջիկները տեղավորվել են համարներից մեկում` մերկանալու պայմանով պոկեր խաղալու համար: Առավոտյան աղջիկների հետքն անգամ չի եղել, նրանց հետ էլ` ֆուտբոլիստներին պատկանող հազար եվրոն:

Առայժմ հյուրանոցի տեսագրությունները գաղտնի են պահվում, սակայն ենթադրվում է, որ ֆուտբոլիստներից մեկը եղել է Ժերար Պիկեն` Շակիրայի ընկերը եւ նրա երեխայի հայրը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ