Մերկ Բեյոնսեն` պատված փայլերով /ֆոտո/
“Flaunt Magazine”-ի օգոստոսյան համարը հատուկ Բեյոնսեի երկրպագուների համար է: Աստղը մասնակցել է համարձակ ֆոտոսեսիայի, որում նա գրեթե մերկ է: Լուսանկարներում Բեյոնսեն պատված է գույնզգույն փայլերով, ինչն ավելի է ընդգծում երգչուհու կազմվածքը: Բեյոնսեն հիշել է նաեւ իր աֆրիկյան արմատերի մասին` նրա պարանոցը զարդարում է խոշոր էթնիկական վզնոցը:
Բեյոնսեն նաեւ փոքրիկ հարցազրուց է տվել: Նա նշել է, որ իր զգեստապահարանի ամենաանհրաժեշտ հագուստը սպիտակ մարզաշապիկն է, ամենասիրելի քաղաքը` Փարիզը, իսկ ամենաազդցեիկ սիրո պատմությունը նրա համար Կլեոպատրայի եւ Անտոնիուսի սիրավեպն է: