26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Լավ ապագա կարող էր ունենալ սպորտում, բայց ինքն ընտրեց հայրենիքի պաշտպանության գործը». Մարզիչը զոհված զինծառայողի մասին /տեսանյութ/

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացած պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից էր:

Վաղ դպրոցական հասակում Խուդինյանների ընտանիքը մարզկենտրոն էր տեղափոխվել: Գոռը կրթությունը շարունանակել էր Վանաձորի թիվ 5 դպրոցում: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը գերազանցությամբ ավարտելուց հետո Գոռ Խուդինյանը  ծառայության էր անցել Արցախի զորամասերից մեկում, զբաղեցրել շտաբի պետի պաշտոն, կրել՝ կապիտանի կոչում:

«Մարտարվեստի սիրահար էր, հատկապես՝ մարտեր առանց կանոնների: Շատ փոքր տարիքից էր սպորտի հետ կապված: Ռազմական ինստիտուտ ընդունվելու համար սկսել էր նաև սամբո պարապել»,-Henaran.am-ի զրույցում նշեց Գոռի մարզիչ Աղասի Գալստյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ