Թուրքիան կփոխհատուցի՞ Հայաստանին
“Մոդուս վիվենդի” կենտրոնի ղեկավար, քաղաքագետ` Արա Պապյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած իրավաբանների համաժողովում քննարկված Սևրի պայմանագրի, այդ պայմանագրի օգնությամբ Թուրքիայից միջազգային դատական հարթակներում փոխհատուցում ստանալու և պահանջելու հնարավորությունների, հստակ քայլեր ձեռնարկելու և որպես դրանց հետևանք տարածաշրջանում դիրքերի ու նոր քաղաքական զարգացումների մասին: Արա Պապյանը տեղեկացրեց, որ խոսքը իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասին է, որը տեղի է ունեցել Երևանում հունիսի 6-7-ը: Համաժողովի նպատակը ցեղասպանության հետ կապված հարցերի քննարկումն է եղել:
Քաղաքագետը հայտնեց, որ համաժողովի ընթացքում քննարկված հարցերում հիմնական շեշտը դրվել է այն բանի վրա, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը արդեն դրվել է լուրջ հիմքերի վրա:
«Հավաքվածները չնայած իրավաբաններ էին , սակայն նշեցին, որ անհրաժեշտ է շեշտադրումների փոփոխություններ կատարել, այսինքն ճանաչման գործընթացից տեղափոխվել իրավական դաշտ և քննարկել հատուցումների հարցը ”,-տեղեկացրեց Արա Պապյանը:
Համաժողովի մասնակիցները տարաբնույթ քննարկումներից հետո եկել են մեկ ընդհանուր եզրահանգման, այսինքն՝ տարանջատելով երեք մակարդակի վրա են տեսել հատուցումների բանաձևը:
Առաջին մակարդակը՝ դա անհատական հատուցումներն են, այսինքն ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են ստանալ ասենք գույքային հատուցումներ
Երկրորդ մակարդակը՝ դա համայնքային մակարդակն է կամ այսպես ասած հասարակական կազմակերպությունների, մասնավորապես եկեղեցիների: Այս մասին խոսելով Արա Պապյանը նշեց, որ ապրիլի 24-ին այս առթիվ պահանջատիրական շեշտադրումներով ելույթ է ունեցել նաև ամենայն հայոց կաթողիկոսը:
Երրորդ մակարդակը ՀՀ իրավունքների մասին է: Խոսքը՝ և գույքային և տարածքային մասի առումով է:
Արա Պապյանի դիտարկմամբ մենք ունենք իրավաբանների խումբ , որի մեջ ներառված են հանրապետության լավագույն իրավաբանները:
Իսկ թե ինչ՞ն է սահմանափակվելու 2015 թվականից հետո հարցին, քաղաքագետը պատասխանեց, որ սա ուղակի խորհրդանշական տարեթիվ է և իրավանբանական խնդիրներին չի առնչվում.” 15 թվից այն կողմ շարունակություն կլինի, մեր պայքարը դրանով չի վերջանա”:
Իսկ ո՞վ է ներկայացնելու այս պահանջները և որքանով այն իրականությանը մոտ և սպասելի որ Թուրքիան օրերից մի օր կհատուցի.
“Ինչպե՞ս է լինելու, այնպես ինչպես տրոհվեց Սովետական միությունը: Ինչպե՞ս տրոհվեց սովետական միությունը: Եկավ պատմական պահը և աշխարհի հզորագույն բանակ և հզորագույն տնտեսություն ունեցող սովետական միությունը տրոհվեց և նրա փոխարեն ստեղծվեցին մի քանի այլ պետություններ: Եթե ինչ որ մեկը այս կործաննման մասին խոսեր դեռևս 88-ին առնվազն կտանեին գժանոց: Խնդիրն այն չէ որ մենք այսօր ինչ որ բան անենք, կարևորն այն է, որ մենք պատրաստ լինենք այն փոփոխություններրին , որի կողքին կանգնած է միջին արևելքը”,-տեսակետ հայտնեց Արա Պապյանը:
Արա Պապյանը փաստեց նաև, որ մեր պատմական տարածքներում ապրում են 6,5 միլիոն մարդ և նրանցից շատերը կամավորության սկզբունքով կհեռանան: