25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փլուզում Շահումյանում. տուժել է զոհված զինծառայողի ընտանիքին պատկանող տունը (Ֆոտո, տեսանյութ)

Լոռու մարզի Շահումյան համայնքում դարձյալ փլուզման դեպք է գրանցվել: Ինչպես տեղից հայտնում է Henaran.am-ի թղթակիցն, այս անգամ տուժել է զոհված զինծառայողի ընտանիքին պատկանող բնակելի տան տանիքը: Փաստացի՝ վեց հոգանոց ընտանիքը գիշերելու տեղ չունի. երկու ննջասենյակներից երկուսի տանիքը վնասված է, իսկ փայտե առաստաղը ամեն պահի կարող է փլվել: Ընտանիքն արդեն մեկ տասնամյակ է ապրում է վախը սրտում:

Առանձնատունը, որտեղ ապրում են, վթարայնության չորրորդ աստիճան ունի, ասել է թե՝ պիտանի չէ բնակության համար: Ընտանիքը, սակայն, ապրելու այլ տեղ չունենալով, շարունակում է բնակվել վտանգաշատ տանը: Փլուզումները Աղբալյանների համար նորություն չեն: Վերջին անգամ փետրվարի 20-ին ձյան ծանրությունից փլվել է տան տանիքի հյուրասենյակի և ննջասենյակի հատվածը: Ընդհանուր առմամբ 100 ք.մ.-ից վնասվել է կեսից ավելին՝ մոտ 60 ք.մ:

Դեպքի պահին տիկին Օֆելյան տանը միայնակ է եղել: Ահազանգի հիման վրա դեպքի վայր են ժամանել ԼՄՓՎ ՃԿԿ փրկարարները, կատարել անհրաժեշտ միջամտություններ: 2007թ.-ից ընտանիքն ընդգրկված է զոհված զինծառայողների բնակապահովման հերթացուցակում: Տարիներն անցնում են, բայց հերթն այդպես էլ չի հասնում:

Շահումյանի համայնքապետարանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզպետին՝ հարցը իրավասու ատյաններում բարձրաձայնելու ու շուտափույտ լուծում գտնելու ակնկալիքով: Մինչ պատկան մարմինները կքննարկեն ընտանիքի բնակապահովման խնդիրը, Աղբալյանները քննարկում են որտեղ գիշերել առաջիկայում, որպեսզի խուսափեն վերահաս աղետից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ