26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեզ պիտի ընտրեն, որովհետև ուրիշ ճար չունեն» (տեսանյութ)

«Մեզ պիտի ընտրեն, քանի որ 1992-ին, երբ մենք իշխանության  էինք եկել, 1993-ին արդեն առաջընթաց  արձանագրեցինք: Մեզ պիտի ընտրեն, քանի որ մենք ազատական մտածելակերպ ունենք: Մեզ պիտի ընտրեն նաև այն բանի համար, որ մենք բարձրաձայնել ենք՝ պետության հիմքները էրոզիայի են  ենթարկվում, ԵՏՄ-ին անդամակցելը մեծ սխալ էր: Ինձ թվում է՝ մեզ պիտի ընտրեն,  որովհետև ուրիշ  ճար չունեն», – լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով, հիշեցնենք, առաջադրվել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  ընտրացուցակով: Վերջինս ցուցակի երկրորդ տեղում է. նրան նախորդում է Խաչատուր Քոքոբելյանը:

«Մենք ոչ մեկի համար դատավոր չենք. մարդիկ հայտարարում են՝ ընդդիմություն են, ուրեմն, ընդդիմություն են: Թույլ թվեք՝ չմեկնաբանել՝  ովքեր են ընդդիմություն: Միայն մի բան հստակ է.  ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, բնականաբար, ընդդիմություն չեն:  1992-1996-ին ես գլխավորել եմ կառավարությունը: Գլխավոր հաջողությունները ռազմական ոլորտում եղել են հենց այդ տարիներին: Ես, իհարկե, դա ինձ չեմ վերագրում, բայց  ես լավ պատկերացնում եմ բանակին վերաբերող բազմաթիվ հարցեր. զինվորը պիտի վարձատրվի՝ բոլոր զինվորները: Իսկ թե որտեղից այդ փողը, դա կա մեր ծրագրերում», – նշեց  Հրանտ Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ